Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում աճում է Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հանդեպ հետաքրքրությունը. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 05,2017 13:02

Ադլոֆ Հիտլերի՝ «Իմ պայքարը» (Mein Kampf) ինքնակենսագրական տարրերով համեմված հանրահայտ գիրքը, որն ուրվագծում է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությունը, հրատարակության առաջին տարում Գերմանիայում վաճառվել է 85,000 օրինակով՝ 60 դոլար արժողությամբ: 2,000 էջից բաղկացած երկհատորյակը, ըստ BBC-ի, անցած տարվա ապրիլ ամսին Der Spiegel ամսագրի ոչ գեղարվեստական գրքերի ցանկում թիվ մեկ բեստսելլերն է ճանաչվել:

«Իմ պայքարը» առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին և 1933-1945թթ վաճառվել է 12 մլն օրինակով: Երկրորդ աշխարհամարտից հետո այն առաջին անգամ վերահրատարակվեց ու վաճառքում հայտնվեց 2015 թվականի վերջին, երբ լրացավ գրքի յոթանասուն տարվա հեղինակային իրավունքը:

Ներկայումս գրքի վաճառքի հաջողությունը համընկնում է Եվրոպայում առկա ներքաղաքական և միգրացիոն ճգնաժամով և արտացոլում է հանրության աճող զանգվածի աջակցությունը՝ «Գերմանիայի համար այլընտրանք» և Ավստրիայի «Ազատություն» կուսակցություններին, որոնք պարտվեցին դեկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններում:

Վահե Օհանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031