Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ էության, տեղի է ունենում ՀՀԿ ցուցակի այսպես ասած՝ ստատուսի նվազեցում. «Ժամանակ»

Հունվար 12,2017 10:38

Հանրապետական կուսակցությունն ունի նախընտրական շտաբի շատ թեկնածուներ, Սերժ Սարգսյանն արձակուրդից կգա, հարցը կքննարկենք և պարզ կլինի, թե ով է գլխավորելու շտաբը, հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Տեղեկություններ կան, որ շտաբը կգլխավորի հենց Սերժ Սարգսյանը: Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե այդ հարցը ՀՀԿ-ն չի քննարկել: ՀՀԿ-ում և իշխանության ներսում ներկայումս առկա իրողությունների պարագայում միանգամայն տրամաբանական է դառնում, որ նախընտրական շտաբը կարող է գլխավորել Սերժ Սարգսյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող տեղ զբաղեցնել ՀՀԿ ցուցակում, քանի որ չունի Հայաստանում վերջին հինգ տարիներին մշտական բնակության փաստ: Եթե Կարեն Կարապետյանը չի հայտնվում ցուցակում, ապա Սերժ Սարգսյանը ևս իր անունը չի գրի այնտեղ:

Ըստ էության, տեղի է ունենում ՀՀԿ ցուցակի այսպես ասած՝ ստատուսի նվազեցում, ինչը ևս բխում է ներիշխանական իրողությունների տրամաբանությունից: ՀՀԿ ցուցակը դառնում է «շարքայինների» ցուցակ, որտեղ տեղ են զբաղեցնում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված չեն իշխանության համար պայքարում, նրանք ընդամենը կատարողներ են, ֆունկցիոներներ: Եվ այս համատեքստում, իշխանության համար պայքարը տեղափոխվում է նախընտրական շտաբ, ինչի «ավանդույթը» հիմնադրվեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ընթացքում: Այդ ժամանակ, իհարկե, շտաբը գլխավորում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Հովիկ Աբրահամյանը, քանի որ նա դեռևս իշխանության առաջին շրջանակում էր: Սակայն, շտաբը կազմվել էր բավականին հետաքրքիր դասավորությամբ: Աբրահամյանն ուներ վեց տեղակալ, որոնք ներկայացնում էին իշխանության այսպես ասած՝ ամբողջ պալիտրան, և ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, ըստ էության, վերածվել էր իշխանական բաժնետիրական խորհրդի: Ամենայն հավանականությամբ այդ «իմաստը» ստանալու է նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031