Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ավտոճանապարհների վիճակը 18:30-ի դրությամբ

Հունվար 28,2017 18:37

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածի 166-րդ կմ-ը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Հ-29 ավտոճանապարհի Սևան-Դդմաշեն հատվածը, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթյանկով, Մարալիկ-Սառնաղբյուր, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:

Արմավիրի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան 1-10 կմ-երը, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ը, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ը, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք հատվածի 15-20 կմ-երը, Հ-17 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 50-55-րդ կմ-երը, Հ-32 ավտոճանապարհի Գյումրի-Ամասիա հատվածի 14-20 կմ-երը, Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հատվածը և Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ճանապարհները:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում առկա է  բուք, իսկ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան՝ «Զանգեր» կոչվող հատվածում՝ մառախուղ:

Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հանրապետության տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031