Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք կհետաձգվի նաեւ խորհրդարանական ընտրություններին հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների օրը. «Ժողովուրդ»

Փետրվար 02,2017 12:42

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու որոշումը մինչ օրս տարբեր քննարկումների տեղիք է տալիս։ Քաղաքական որոշ ուժեր նշում են, որ դա հակասահմանադրական է, բացի այդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու փոխարեն քաղաքական գործընթացի իրականացումը հենց այդ օրը նաեւ բարոյական առումով է խնդրահարույց։ Ի վերջո, ի՞նչ որոշվեց՝ փոխվելո՞ւ է ընտրությունների օրը, թե՞, այնուամենայնիվ, այն կմնա անփոփոխ։ Եթե մի քանի օր անց իշխանությունները մտքափոխվեն, եւ հետաձգվի ընտրությունների օրը, արդյո՞ք կհետաձգվի նաեւ խորհրդարանական ընտրություններին հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների օրը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ;

– Իսկ եթե որոշվի տեղափոխել օրը, ապա խորհրդարանական ընտրությունների հետաձգումը չի՞ խանգարի Երեւանի ավագանու ընտրություններին։ Հնարավո՞ր է՝ այդ պարագայում դա էլ փոխվի։

– Ո՛չ, ըստ էության այդ օրն արդեն ֆիքսված է։ Այդ օրվա փոփոխության առումով այս պահի դրությամբ չենք կարող ասել։ Նշեմ, որ դրա որոշման մեխանիզմն օրենսգրքով ամրագրված է։

– Սակայն եթե տեղափոխվի խորհրդարանական ընտրությունների օրը, ապա Երեւանի ավագանու ընտրություններին նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակահատված կմնա։ Առանց այդ էլ ի սկզբանե ժամանակը քիչ էր։

– Միանշանակ ակնհայտ է, որ եթե երկու ընտրությունների քվեարկության օրերը մոտենում են, ապա, իհարկե, տարբեր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ քվեարկության օրը, կարող են ունենալ ժամկետային համընկնումներ։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728