Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի նոր մարզպետ. «Ովքեր վայելում են ժողովրդի հարգանքը, կարող են նորից նշանակվել նույն պաշտոնին» (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 12:50

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանից այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգիչ չէ՞, որ մարզերը ղեկավարում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Հարցին ի պատասխան՝ Արամայիս Գրիգորյանն ասաց. «Դա իմ հարցը չէ, ես ժողովրդին ծառա եմ գնում, ժողովուրդը ինձ շատ լավ է ճանաչում, պիտի փորձենք մի բան ավել անել էս ժողովրդի հույսերն արդարացնել»:

Արդյոք բախումներ չե՞ն լինի Արարատի մարզում տարբեր քաղաքական գործիչների կողմնակիցների միջեւ, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մասին վաղ է խոսել, իսկ երբ սկսվի քարոզչությունը, այդ ժամանակ էլ նման հարցերի կպատասխանի: Նախընտրական քարոզարշավում իր ներգրավելու մասին Գրիգորյանը խուսափեց որեւէ բան ասել: Իսկ հարցին՝ ինչո՞ւ ժամանակին հրաժարվեց այդ ծառայությունից, Գրիգորյանը պատասխանեց, որ ծառայությունից երբեք չի հրաժարվել: Գրիգորյանի խոսքերով՝ հենց այդ ծառայությունը գնահատելով են իրեն ուղարկել կառավարություն, այժմ նորից նշանակել են մարզպետի աշխատանքի, եւ, ինչպես մարզպետն ասաց՝ որեւէ խնդիր չի տեսնում:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ բոլոր նրանք ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ աշխատել, ժողովրդի հարգանքը վայելել, կարող են նորից նշանակվել նույն պաշտոնին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728