Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի շուկայի հարակից տարածքը ազատվել է բացօթյա վաճառվող մսից

Փետրվար 07,2017 17:31

Նախկինում պարբերաբար անդրադարձել ենք Իջեւան քաղաքում փողոցային առեւտրի խնդրին, այդ թվում՝ մսի բացօթյա վաճառքին:  Տավուշի մարզկենտրոնի շուկայի դիմացի հատվածի վաճառակետերում միսը վաճառվում էր  բացօթյա, անցնող ավտոմեքենաների արտանետումները, միջպետական ավտոճանապարհի փոշին նստում էին  մսի վրա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնը Իջեւանի շուկայի հարակից տարածքը ազատել է   բացօթյա վաճառվող մսից: Այդ գործը կենտրոնն իրականացրել  է ոստիկանության եւ Իջեւանի քաղաքապետարանի հետ համագործակցելով, համատեղ ջանքերով:  Այժմ մարզային կենտրոնը ամենօրյա հսկողություն է իրականացնում  Իջեւանի շուկայի մոտ մսի բացօթյա վաճառքը բացառելու համար:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնը վերջին շրջանում ուժեղացրել է հսկողությունը  նաեւ այլ սննդատեսակների անվտանգությունն ապահովելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728