Լրահոս
Օրվա լրահոսը

Արջի ծառայություն են մատուցում. «Ժողովուրդ»

Փետրվար 10,2017 11:18

Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգեց, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն սթափվում։ Մասնավորապես ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել իշխող Հանրապետականին։ Նա կրթական հաստատություններում ահաբեկչական գործողություններն ավարտելուց հետո հիմա էլ հասել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո պարտադրաբար տանում են Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի՝ արդեն գործող նախընտրական շտաբ։ Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում, սպառնում է թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ. հավաքեն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728