Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չմտաբերեց ՀՀԿ հիմնադիրներից Կարապետ Կարապետյանին

Փետրվար 17,2017 16:10

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ ՀՀԿ հիմնադիրների շարքում մտաբերել Կարապետ Կարապետյանի անունը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ 9 հիմնադիրներից մեկը՝ Կարապետ Կարապետյանը, հայտարարել էր,  որ ներկայիս Հանրապետականը շեղվում է 1990-ի ապրիլի 2-ին իրենց հիմնադրած կուսակցության սկզբունքներից: Նա պնդում էր, որ ՀՀԿ-ն իրավունք չունի այսպես կոչվելու և իրավաբաններին կոչ էր անում միանալ իրեն ու այս խնդիրը լուծել:

Մեզ հետ զրույցում պարոն Շարմազանովը սա համարեց ընտրություններից առաջ ուշադրություն գրավելու միջոց և շեշտեց, թե իրենք կարող են իրենց կարծիքն ունենալ, իսկ ՀՀԿ ապագայի վերաբերյալ ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Հանրապետականը կարծիք հայտնել է:

Մեր այն հարցին, այնուամենայնիվ, Կարապետ Կարապետյանին ճանաչու՞մ է որպես ՀՀԿ հիմնադիր, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող այդքան հիշել, ՀՀԿ-ի հիմնադիրներից է նաև Գուրգեն Արսենյանը, մարդը հետո` ժամանակի ընթացքում այլ կուսակցություն է ստեղծել: ՀՀԿ-ից շատ մարդիկ են դուրս եկել, ավելի շատ եկել են, ՀՀԿ-ն իր ճանապարհին երբեք չի շեղվել իր հիմնադիրների սկզբունքներից: ՀՀԿ-ի հիմքերը գալիս են դեռևս Ազգային միացյալ կուսակցությունից, անկախական շարժումով, Աշոտ Նավասարդյանից, Անդրանիկ Մարգարյանից, Ռազմիկ Զոհրաբյանից: Անկախական շարժման լեգենդար դեմքերից Ռազմիկ Զոհրաբյանն առ այսօր ՀՀԿ ներկայացուցիչ է, խորհրդարանական խմբակցության անդամ, ներկայացված է ՀՀԿ համամասնական ցուցակում»:

Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հավաստիացրեց, թե ՀՀԿ-ն անշեղորեն գնում է իր սկզբունքների ճանապարհով, և ՀՀԿ ծրագրերը հստակ են: Եզրափակելով թեման` ՀՀԿ խոսնակը նշեց. «Եթե այս կամ այն գործիչն ունի իր կարծիքը, դա իր կարծիքն է, ես չեմ պատրաստվում դա մեկնաբանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728