Լրահոս
Օրվա լրահոսը

Պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ. Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը

Մարտ 03,2017 17:21

Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիսանում է  բազմաթիվ օբյեկտների, անշարժ գույքի սեփականատեր: «Դմիտրի Անատոլյեվիչ Մեդվեդևը անվնաս և կոմիկ կերպար չէ, ինչպես թվում է: Նա լուրջ կոռուպցիոներ է»,-ասվում է հրապարակման մեջ: 

 Ինչպես հաղորդում է BBC-ն, ՌԴ  վարչապետի  մամուլի խոսնակը հայտարարել է, որ նյութը վառ արտահայտված նախընտրական բնույթ է կրում և հրաժարվել է մեկնաբանել այն:

 Հետաքննության համաձայն՝ Մեդվեդևը հանդիսանում է ակտիվների սեփականատեր, որոնք հնարավորություն ունի կառավարել ոչ կոմերցիոն հիմնադրամների ցանցի միջոցով. վերջիններս ղեկավարվում են նրա համակուրսեցիների կողմից: Նավալնիի հիմնադրամը նման ակտիվների թվում հայտնաբերել է խաղողի այգիներ իտալական Տոսկանայում, զբոսանավեր, պալատներ, որոնք պաշտոնապես պատկանում են օֆշորային ընկերության:

Հիմնադրամի հրապարակման համաձայն՝ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության ղեկավար Մեդվեդևը սեփականություն ունի երկրի ամբողջ տարածքում. նրան են պատկանում հողակտորներ, բնակարաններ, ագրոհամալիրներ, գինու գործարաններ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Մասնավորապես նշվում է, որ Մեդվեդևին է պատկանում հինգ միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում։

Ալեքսեյ Նավալնին պնդում է, որ հետաքննության տվյալները բավարար են, որպեսզի վարչապետի գործունեությամբ հետաքրքրվեն իրավապահ մարմինները։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031