Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Պարոն Մարուքյանն ունի իր կարծիքը, որը մեր կարծիքի հետ համահունչ չէ

Մարտ 03,2017 23:33

ՀՀԿ կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ-ում անորակ վառելիքի մասին հայտնի ելույթին:

ՀՀԿ խոսնակն ասաց, որ Էդմոն Մարուքյանի մտահոգություններին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն պատասխանել է, եւ ՀՀԿ-ն կիսում  է նախարարի կարծիքը:

«Պարոն Մարուքյանն ունի իր կարծիքը, որը մեր կարծիքի հետ համահունչ չէ, պարոն Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել է վարչապետի ԱԺ-ում ելույթի այդ հատվածը, ես ավելացնելու բան չունեմ, մենք միանում ենք մեր պաշտպանության նախարարի պատասխանին, մենք կիսում ենք պարոն Վիգեն Սարգսյանի կարծիքը եւ խնդրում եմ, որ պարոն Վիգեն Սարգսյանի կարծիքն ընդունել որպես մեր կարծիք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031