Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական. Վահան Շիրխանյանն ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի

Մարտ 06,2017 16:53
shirxanyan

Նախօրեին մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պահման պայմաները դիտարկելու նպատակով այսօր ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել այն մասին, թե իրենք ցանկություն են հայտնել «հանդիպել և զրուցել Վ. Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապն արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտորդների նկատմամբ: Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանին տեսակցելու, առանց վերջինիս հետ հանդիպելու, իրականացնել իրենց լիազորությունը` այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ. Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»»` այսպիսով իբրև թե կամայական խոչընդոտներ ստեղծելով դիտորդների օրինական աշխատանքների համար:

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ դիտորդների վերոնշյալ պնդումը իրականությանը չի համապատասխանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ.Շիրխանյանը ինքն է հրաժարվել դուրս գալ խցից, քանզի վերջինիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից առաջարկվել է դուրս գալ իր խցից, որպեսզի դիտորդները կարողանան դիտարկել այն, սակայն վերջինս հայտարարել է, որ իր առողջական վիճակը իրեն թույլ չի տալիս դուրս գալ այնտեղից:

Ի դեպ հավելենք, որ Վ. Շիրխանյանը քաղաքացիական բժշկական հաստատությունում հետազոտվելուց հետո կրկին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել ս.թ. մարտի 3-ին և ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031