Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն աշխատակազմին է ներկայացրել  ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության նորանշանակ պետին

Մարտ 07,2017 10:45

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին՝ Արտեմ Թարզյանին: Շնորհավորելով պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը կարևորել է  կենսառեսուրսների կառավարման գործակալության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, նշել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վստահությունն ու անվերապահ աջակցությունը կառույցի դերի, դիրքի և նշանակության կրկնապատկման գործում:

Որպես առաջնահերթություն` Արծվիկ Մինասյանն առանձնացրել է աշխատանքի որակի բարձրացման հարցը, աշխատանքին ստեղծագործ մոտեցման, ծրագրային գաղափարների ձևավորմանը յուրաքանչյուր աշխատակցի մասնակցության անհրաժեշտությունը:Հանդիպման ընթացքում աշխատակիցների կողմից նախարարին են ներկայացվել մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար տրվել են հանձնարարականներ: Անդրադարձ է եղել բուսական և կենդանական ռեսուրսների հաշվառման, միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան աշխատանքների ներառման խնդիրներին, էկոտուրիզմի զարգացման հայեցակարգին և մի շարք այլ հարցերի:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031