Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է. Արման Թաթոյանը

Մարտ 09,2017 13:05

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումների շրջանակներում Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Արցախին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախ այցելող միջազգային լրագրողների, փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհի ստեղծած արժեքները վերացնելու փորձերը:

Իր հանդիպումների ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակ»-ի մասին, որոնք քաղաքակիրթ աշխարհի կողմից պետք է պարզապես ենթարկվեն իրավական վարկաբեկման: Ժնևյան հանդիպմանը մասնակցող առանձին ղեկավար պաշտոնատար անձանց ու միջազգային փորձագետներին ներկայացվել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ փարիզյան սկզբունքներին համապատասխանող աշխատանքն ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցները:

Արման Թաթոյանը ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը մարդու իրավունքներին նվիրված միջազգային հանդիպումներին ու քննարկումներին:

Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031