Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարային դիաբետով հիվանդները ժենշեն շատ են սիրում

Մարտ 10,2017 13:15

Այս բույսը պարունակում է վիտամին B1, B2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղ, ճարպայուղ:  Ուստի բուժական ազդեցությամբ ժենշենը մեծ նշանակություն ունի: Համարվում է, որ այս բույսը ծերերին վերադարձնում է երիտասարդություն, հիվանդներին՝ առողջություն, հոգնածներին՝ առույգություն, թույլերին՝ տոկունություն, օրգանիզմը դարձնում դիմացկուն: Ժենշենով շաքարային դիաբետի բուժումը ուշադրություն է գրավել դեռեւս 1925 թվականից: Լինելով  բուժիչ հատկությունով օժտված բույս, բժշկությունը սկսել է աշխատել այդ ուղղությամբ: Մի քանի տասնյակ անգամ մարդկանց եւ կենդանիների վրա փորձելուց հետո՝ ադյունքը հիանալի է եղել: Ժենշենը իր մեջ պարունակում է ինսուլինին փոխարինող նյութ, որը գրեթե չի զիջում կատարյալ ինսուլինին: Մեկ ամսվա ընթացքում բուժում է արյան մեջ եղած շաքարը եւ մեզի մեջ բարձր տոկոսը պակասեցնում մինչեւ նորմային համապատասխան:

Այս բույսը բոլորին չէ, որ վիճակված է հաջողությամբ օգտագործել:  Բույսն ավելի լավ ընդունում են տղամարդիկ, երեխաներին եւ կանանց այն այնքան էլ խորհուրդ չի տրվում: Բժշկի կողմից ժենշենի նշանակումը սկսվում է փոքր դեղաչափերից՝ աստիճանաբար բարձրացնելով այն: Դեղաբույսը հակացուցված է արյան բարձր ճնշմամբ, տախիկարդիայով տառապողներին, մինչեւ վեց տարեկան երեխաներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031