Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ լինելու կանոններ

Մարտ 15,2017 13:00

Բոլորն էլ ցանկանում են առողջ ապրել եւ եթե առողջական ինչ-ինչ խնդիրներ էլ ունեն, արագ ազատվեն դրանցից:

Մասնագետները մշակել են առողջ ապրելակերպի որոշակի կանոններ, որոնք ոչ միայն մարդուն նոր էներգիա եւ լիցքեր կհաղորդեն, այլեւ ուռուցքներից եւ քրոնիկական հիվանդություններից զերծ կպահեն:

Այդ կանոններից են`

1.Չոր եւ հարթ անկողին։ Զսպանակավոր մահճակալին քնել խորհուրդ չի տրվում։ Վերմակը թեթեւ պետք է լինի, բայց ոչ այնքան, որ մրսեք։

Հարթ մահճակալի վրա մարմինը տարածվում է հավասարապես, եւ մկանները թուլանում են ամբողջությամբ։

Հարթ մահճակալի վրա օրվա ընթացքում ծռված ողնաշարը ուղղվում է։

2.Չոր բարձ։ Քնելիս չոր բարձը պետք է դնել վզի տակ այնպես, որ վզի Յ֊րդ կամ 4-րդ ողը ընկնի բարձի վրա։ Սկզբում դա ցավոտ կլինի, այդ պատճառով բարձի ու վզի արանքում սրբիչ դրեք։ Սակայն աստիճանաբար պետք է հրաժարվել դրանից։ Չոր բարձը նպաստում է, որ արյունը նորմալ մատակարարվի գլխուղեղին։

3.«Ոսկե ձկնիկ» վարժություն։ Պառկել հարթ ու չոր թախտի վրա՝ ձեռքերը խաչված վիճակում դնել վզի 4-րդ կամ 5-րդ ողի տակ։ Այդ դիրքով պառկած՝ ջրում լողացող ձկան շարժումներով ցնցել մարմինը։ Վարժությունը կատարել ամեն առավոտ եւ երեկո, 1-2 րոպե տեւողությամբ։

4.«Վարժություն մազանոթների համար»։ Պառկել մեջքի վրա, գլուխը դնել չոր բարձին։ Ձեռքերն ու ոտքերը բարձրացնել եւ թափահարել։ Վարժությունը նպաստում է մազանոթների լավ աշխատանքին, լավացնում է ամբողջ օրգանիզմի արյան շրջանառությունը։

5.«Ափերի ու ոտնաթաթերի» վարժություն։ Առաջին մաս. պառկել մեջքի վրա, ձեռքերը դնել կրծքին։ Ափերը բացել, ձեռքերի մատների բարձիկները միացնել իրար, սեղմել, թուլացնել։ Կրկնել մի քանի անգամ։ Հետո մատները ծալել եւ ձեռքերը մարմնի կողքով վեր ու վար շարժել։

Երկրորդ մաս. ոտքերն ուղղահայաց դիրքով վեր բարձրացնել, միացնել իրար եւ այդ դիրքով ոտքերը ճոճել ետ ու առաջ։ Այնուհետեւ միացնել ափերն ու ոտնաթաթերը եւ 5-10 րոպե հանգիստ պառկել։

Այս վարժությունը նորմալացնում է մկանների, ներքին օրգանների, նյարդերի եւ արյունատար անոթների աշխատանքը։

 

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031