Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ առաջարկ, թե ինչպես դաստիարակել երախտապարտ երեխաներ ու դեռահասներ

Մարտ 15,2017 14:30

Ծնողները բողոքում են, որ հաճախ իրենց երեխաները նմանվում են չարաճճի սպառողների: Նրանք ուտում են, խմում են ու օգտագործում ծնողական հնարավորություններն առանց որեւէ երախտիքի զգացումի: Ինչպե՞ս անել, որ մեծացող երեխաներն ու դեռահասները գոնե մի պարզ շնորհակալության զգացում ունենան ծնողական սիրո եւ գուրգուրանքի նկատմամբ:

Մի քանի տարի առաջ Դեյվիս քաղաքում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորներից մեկը՝ Ռոբերտ Էմմընս անունով մի դասախոս, մի փորձարկում կատարեց, թե ինչպես երեխաների մեջ ավելացնել երախտապարտության ու շնորհակալության զգացումը: Փորձը կատարվեց դեռահաս եւ ուսանող տարիքի երեխաների մոտ:

Այս տարիքի երեխաներին, ովքեր ավելի հաճախ են դրսեւորում ապերախտության ու անշնորհակալության վարք, հանձնարարվեց օրատետր պահել ու գրեթե մեկ ամիս ամեն օր գրել միայն այն բաների մասին, որոնց համար իրենք շնորհակալ են իրենց կյանքում:
Դասախոսի օգնությամբ նախ նրանք կազմեցին տարբեր մարդանց, դեպքերի եւ իրերի մի մեծ ցանկ, որոնց իրենք գնահատում էին իրենց կյանքում: Այս ցանկի մեջ նաեւ ներառվեցին այնպիսի մարդիկ, իրեր ու դեպքեր, որոնց դեռահասները մինչ այդ չէին պատկերացնում, որ գնահատելի են, բայց սկսեցին տեսնել դասախոսի օգնությամբ:
Հակառակ այն բանի, որ այս փորձը շատ պարզունակ էր, այն ունեցավ շատ դրական ու հաջող արդյունք: Մասնակից երեխաներից ու երիտասարդներից շատերը ոչ միայն սկսեցին այլ աչքերով նայել իրենց շրջապատին ու գնահատել այն ամենն, ինչ որ արդեն ունեն, այլ մի ավելի զարմանալի բան կատարվեց: Նրանք հայտնեցին, որ իրենք իրենց ավելի երջանիկ ու երախտապարտ են զգում: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ երախտապարտ մարդն ավելի երջանիկ է, քան եսասեր ու դժգոհ մարդը:

Սիրելի ծնողներ, Առակաց գրքից սովորում են, որ եթե դուք ձեր երեխաների դաստիարակությունը սկսեք վաղ հասակից, նրանք, երբ որ մեծանան, չեն հեռանա այն ճանապարհից, որ դուք իրենց սովորեցրել եք մանուկ հասակից (Առ. 22:6):
Այ, դուք էլ կարող եք ամեն օր, գոնե մի 15 րոպե նստել ձեր երեխայի կողքին եւ օգնել նրան՝ գրել այն ամենի մասին, որոնց համար ինքը շնորհակալ է այդ օրն իր կյանքում: Նախ նրան օգնեք կազմել մի ցանկ, ուր նրանք կգրեն այն ամենը, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ են իրենց կյանքում: Սա նրանց մեջ կզարգացնի երախտաԳԻՏՈՒԹՅԱՆ զգացումը: Նրանք կսկսեն տեսնել ու գիտենալ այն բաները, որոնց համար շնորհակալ պիտի լինեն: Երկրորդ՝ ամեն օր իրենց օգնեք այդ ցանկից յուրաքանչյուր կետի մասին մի քանի պարբերություն գրել, թե ինչու են իրենք երախտապարտ այդ բաների համար: Օրինակ, մի օր թող գրեն, որ երախտապարտ են Աստծուն, որ իրենց կյանք է տվել, օդ ու ջուր, շունչ, ընտանիք, ընկերներ, բարեկամներ: Հաջորդ օրը թող գրեն, թե ինչու են երախտապարտ իրենց ծնողների համար, հաջորդ օրն ընկերների համար, հաջորդ օրը տատիկ-պապիկների համար, հաջորդ օրն ուսուցիչների համար եւ այսպես ընդարձակեք շրջանակը:

Սիրելի երիտասարդ ծնողներ, մի լսեք այն ծնողներին, որոնք իրենց ժամանակ չեն արել այս քրտնաջան ու հետեւողական գործը, չեն զղջացել դրա համար, ձախողել են իրենց երեխաների դաստիարակության մեջ ու ձեզ էլ կարող է ասեն, թե ինչ էլ անես, օգուտ չունի: Սա ճիշտ չէ: Աստուծո խոսքը հստակ ասում է, որ մենք ինչ ցանենք, այն կհնձենք: Առակաց գրքի մեջ էլ հստակ ասում է, որ ինչ արժեքներով որ դաստիարակես քո երեխային մանուկ հասակում, նա հենց նույն այդ արժեքներին էլ հավատարիմ կմնա, երբ որ մեծանա:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen. hareyan

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031