Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր համակարգը բացառելու է կոռուպցիոն ռիսկերը». Սմբատ Սաիյան

Մարտ 20,2017 14:46

2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին` անկախ շահառուի հաշվառման վայրից: Այս մասին Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ» ծրագրի շրջանակում հայտնել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

«2017 թվականի հունվարի 1-ից վերացել է ըստ բնակության վայրի դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը: Եթե նախկինում քաղաքացին պարտավոր էր դիմում ներկայացնել սոցիալական ապահովության ծառայության այն տարածքային ստորաբաժանում, որտեղ փաստացի հաշվառված էր, ապա այժմ այդ պահանջը վերացել է:

Այսօր ցանկացած քաղաքացի կարող է իր դիմումը ներկայացնել ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ որ իրեն է հարմար: Սա հատկապես լուծելու է այն անձանց խնդիրները, ովքեր բնակվում են մի վայրում, բայց փաստացի հաշվառված են մեկ այլ վայրում, ինչը կարծում եմ բավական լուրջ առաջընթաց է արձանագրելու»,- նշել է ՍԱՊԾ պետի առաջին տեղակալը:

Սմբատ Սաիյանի խոսքով՝ մյուս կարևոր նորարարությունը նախորդ տարեվերջին հանրությանը ներկայացված երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգն է, որը հնարավորություն է տալիս անձին ներկայացնելու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց և ստանալ իր գումարը՝ փաստացի առանց տնից դուրս գալու:

Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու համար դիմողը պետք է մուտք գործի www.epension.am կայքէջ, գրանցվի և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրի անհրաժեշտ տեղեկատվությունը:

«Եթե սովորական դիմումների դեպքում գումարը վճարվում է ամսական պարբերականությամբ  ձևավորվող վճարման ցուցակների հիման վրա, ապա առցանց դիմումի դեպքում, գումարը քաղաքացուն է հասնում առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ նրա կողմից ներկայացված բանկային հաշվեհամարին՝ ավտոմատ կերպով իրականացվող փոխանցման միջոցով»,- մանրամասնել է Սմբատ Սաիյանը:

Վերջինիս խոսքով, նոր համակարգը շահառուների տեսանկյունից նպաստելու է առավել արագ և որակյալ ծառայությունների ստացմանը, իսկ պետության տեսանկյունից դա նպաստելու է ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու բացառելու է կոռուպցիոն ռիսկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031