Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի խոսքերը ինքնապաշտպանություն էին, ոչ թե արյունահեղության կոչ»․ Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Մարտ 24,2017 16:55

Aravot.am-ը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես եղա՞վ, որ դեմ լինելով բռնություններին, հայտարարելով, թե թույլ չի տա մի կաթիլ արյուն թափվի ժողովրդից, միացավ այնպիսի դաշինքի, որը կողմ է բռնություններին, բռնություններով պատասխան տալուն։ Մենք մեջբերեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Ջրառատում տեղի ունեցած արյունալի իրադարձություներին տված գնահատականը, որը նշել էր՝ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու։ «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով տեղ չեն հասնի։ Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել էր Բաբայանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցին՝ ասաց. «Սամվել Բաբայանը ակտիվ քաղաքացի է, և ինքը ընդգծված համակիր է մեր դաշինքի, և իր ծանոթագրությունները, իր տեսակետները Ջրառատի մասին այնպես տիրաժավորվեցին իշխանամետ լրատվամիջոցների կողմից, որ մաս դարձան այս սպեցօպերացիային, որը օրեր անց կամ շաբաթ անց ուղղվեցին դեպի Սամվել Բաբայանը։ Եվ ես գեներալ Բաբայանի խոսքերը դիտարկում եմ որպես ինքնապաշտպանություն, ոչ թե արյունահեղություն։ Եվ եթե լինի արյունահեղություն իշխանությունների կողմից, ուրեմն ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու, ընդվզելու՝ ըստ իր սահմանադրական իրավունքի։ Մենք շարունակում ենք մնալ անարյուն փոփոխության կողմնակից։ Եվ նույն Վրաստանի իշխանությունները մինչ օրս ասում են, որ մեր տարանցիկ ճանապարհներով չի անցել որևէ նման տեխնիկա։ Եվ մենք մնում ենք այն մտքին, որ մենք միշտ ժողովրդի կողքին ենք եղել, նույնիսկ, երբ որ անհարմար է, երբ որ եղել ենք բանտերում, «Սասնա ծռերի» զորակցության պահով, այլ հարցերում և տեսնում ենք, որ մարդը փոխվում է։ Այն մարդիկ, որոնք եղել են իշխանության մեջ, ում ես քննադատել եմ իրենց տեսակետների համար, իրենք հասկացել են։ Եվ մենք յուրաքանչյուրի համար պետք է ունենաք երկրորդ հնարավորություն, այդ մարդիկ, ես կասեի, ունեցել են այդ խիզախությունն ասելու համար՝ այո, սա՛ է վիճակը, մենք հիմա տեսնում ենք, և չօգտագործել այս պահը ուժերը միացնելու, հավաքագրելու, ոչ թե տարանջատելու, սխալ կլիներ»։

Մանրամասները տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031