Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանը նույնասեռականների՝ Քրիստոսի գերեզմանին պատարագ մատուցելու Հայոց պատրիարքի առաջարկի մասին (Տեսանյութ)

Մարտ 28,2017 12:42 Share

Մարտի 28-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը

Բանախոսներն անդրադարձան նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հայտարարությանը: Վերջինս մարտի 22-ին առաջարկել էր, որ Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տրվի նաեւ Անգլիկան եկեղեցուն, որը դեռեւս 2011-ին չեղարկել է նույնասեռականներին եպիսկոպոսական աստիճան տալու արգելքը:

2015 թ նույնասեռական Էնդրյու Քենը, որն ամուսնացել էր զուգընկերոջ հետ Անգլիան եկեղեցու Սինոդի անդամ է ընտրվել: Անգլիկան եկեղեցու նույնասեռական եպիսկոպոս Նիկոլաս Չեմբեռլեյնն էլ հայտարարել էր, որ նույնասեռական լինելն իր անձնական կյանքն է: Ի դեպ, անգլիական եկեղեցին ունի նաեւ կին սպասավորներ:

«Մեր նվիրապետական աթոռներից մեկի այս առաջարկը, որ Անգլիական եկեղեցու միասեռականներ գան Քրիստոսի սուրբ գերեզմանին պատարագ մատուցեն, մեծ հարված է Հայ առաքելական եկեղեցուն»,-հայտարարում է Սարգիս Հացպանյանը: Նաեւ շեշտում, որ Անգլիկան եկեղեցու հոգեւոր սպասավորներին, որոնց մեջ կան նույնասեռականներ, Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում պատարագ մատուցելու արտոնություն տալու խնդրանքը, որն արվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ, հակասում է քրիստոնեական ուղղափառ վարդապետությանը եւ վարկաբեկում հայ առաքելական եկեղեցին:

Ասուլիսի մասնակիցները գտնում են, որ Մայր աթոռը պետք է չեղարկի Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմում-խնդրանքը եւ կրկնակի չափանիշներ չկիրառի եկեղեցու հարցում:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինե says:

    Մթամ հայ առաքելական եկեղեցու սպասավորների մեջ չկա՞ն միասեռականներ։ տարբերույթունն այն է, որ մեզ մոտ ամեն ինչ գաղտնի ու թաքնված է։

Պատասխանել