Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների համար

Մարտ 30,2017 19:10

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Բրիտանական խորհուրդն ավելի քան հինգ ամիս դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների ուսանողների և ուսուցիչների համար:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսուցիչների, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսանողների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար անցկացվել են 120-ական ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ:

«Դասընթացների ավարտից հետո նրանք հանձնել են Aptis անգլերենի ստուգման թեստ և ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրի մասնակիցների մոտ լեզվի մակարդակի որակական փոփոխություն է եղել»,-ասաց ծրագրի ղեկավար Ադդեհ Հովասափյանը:

Մարտի 30-ին ծրագրի ավարտի կապակցությամբ ռազմական համալսարաններ և արտակարգ իրավիճակների նախարարություն  էր այցելել Հայաստանում ՄԹ պաշտպանության գծով կցորդի օգնական Թրեյսի Փալմերը:

Այս դասընթացների նպատակներից էր հնարավորություն տալ հայ զինվորականներին մասնակցել միջազգային ծրագրերին և փրկարարական նախաձեռնություններին:

Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 36 ուսանող և ուսուցիչ, և ծրագրի արժեքը  կազմել է 14.000 ֆունտ ստեռլինգ:

Ռազմական հաստատությունների համար անցկացվող դասընթացները շարունակական են լինելու: Ապրիլից անգլերենի դասընթացներ են անցկացվելու էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալի 24 աշխատակցի համար :

 Բրիտանական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031