Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական եւ համապարփակ բնույթ

Ապրիլ 02,2017 09:58

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում Նախագահը ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան»  համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական եւ համապարփակ բնույթ՝ հիմնադրամի աշխատանքը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930