Լրահոս
Օրվա լրահոսը

Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը. aparaj.am

Ապրիլ 05,2017 19:24

2004 թվականին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի հարավում հիմնադրված Առաջամուղ գյուղը տարեցտարի ընդլայնվում է. երեկ՝ ապրիլի 4-ին, առաջամուղցի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել:

«Առաջամուղը ռազմավարական կարեւորություն ունի Արցախի համար։ Ուստի մեր հետագա քայլը դպրոցի վերակառուցումն ու բուժկետի շենքի կառուցումը կլինի»,- ասել է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը եւ հույս հայտնել, որ տարիներ հետո նորակառույց գյուղը կվերածվի քաղաքի:

Նորակառույց 6 տները կառուցվել են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ու ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ֆինանսավորմամբ եւ Արցախի կառավարության աջակցությամբ։

«Մենք ուրախ ենք եւ երջանիկ այդ պարտականությունը մեզ վրա վերցնելու համար: Արցախը մեր հայ ազգի ուժն է, եւ այն, ինչ մենք արել էինք այսօր, նվազագույնն էր»,- նշել է ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչ Ռաֆֆի Կիլիյանը:

Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը։ Վերջիններս երկօրյա այցով Արցախում էին։

Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն իր խոսքում նշել է, որ այս օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցած շատ միջոցառումների է մասնակցել, սակայն այս միջոցառումը ամենաազդեցիկն էր:

«Մենք երախտապարտ ենք այս մարդկանց, որ այստեղ են ապրում»,- նշել է Ս.Թանկյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aparaj.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930