Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել

Ապրիլ 13,2017 11:50
chexq

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր:

Տեղում պարզվել է, որ երկհարկանի դպրոցի տանիքում՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, առաստաղից ծեփ է թափվել և առաջացել են մանր ճաքեր: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա:

Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը:

 

ՀՀ ԱԻՆ

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930