Լրահոս
Օրվա լրահոսը

Ագռավների ու կաչաղակների շատանալը մի բանի մասին է վկայում՝ աղբահանության խնդիր կա. «Հրապարակ»

Ապրիլ 19,2017 10:36

Վերջին տարիներին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ավելի ու ավելի են պակասում ճնճղուկները, որոնք իրենց տեղը զիջում են ագռավներին ու կաչաղակներին։

«Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանի կարծիքով, ագռավների ու կաչաղակների շատանալը մի բանի մասին է վկայում՝ ողջ հանրապետությունով մեկ աղբահանության խնդիր կա. «Կար մի ժամանակ, երբ հույս ունեինք, որ աղբահանությունը լավ վիճակի կհասներ, երբ «Սանիտեքը» նոր էր սկսել աշխատել։ Սակայն վերջին ամիսներին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում աղբի կուտակումներ են նկատվում։ Կենդանիները, որոնք սնվում են աղբով՝ դրանք թափառող շներն են, կատուները, առնետները, իսկ թռչուններից էլ՝ ագռավներն ու կաչաղակները, փորձում են իրենց կենսակերպով մաքրել աղբը շրջապատից։

Ինչո՞ւ են շատանում ագռավներն ու կաչաղակները, ասեմ, որ այդ թռչունները հարմարվող թռչուններ են, ամեն տեղ բույն են դնում, կարողանում են իրենց ձագերին կերակրել փոքր կրծողներով եւ աղբի մնացորդներով։ Բացի այդ, բացակայում են կանաչ գոտիները, որոնք պաշտպանիչ հատկություն ունեն, իսկ ագռավների շատացումը դուրս է մղում երգեցիկ թռչուններին, որովհետեւ ագռավները կարող են սնվել նաեւ թռչունների ձվերով եւ փոքրիկ ձագուկներով»։

«Երեւանում կանաչ գոտիները, այգիները եւ ծառերը հատվում են, որը նպաստում է, որ ամբողջ քաղաքի կենսաբազմազանության կազմը փոխվի»:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930