Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն

Ապրիլ 25,2017 20:21

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա ապրիլի 18-ից 21-ը անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

Զորավարժության ուսումնական նպատակներից էին զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների հմտությունների և ունակությունների կատարելագործումը պաշտպանական մարտական գործողությունների պլանավորման, նախապատրաստման և վարման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ու գործողությունների ներդաշնակման, ինչպես նաև մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ: Զորավարժությունները նպատակ ունեին նաև մարզել անձնակազմին մարտական խնդիրների կատարման, գործնական կրակի վարման ընթացքում, կատարելագործել զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը:

Զորավարժության պլանի համաձայն, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջաններում: Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության, պաշտպանողական մարտի կազմակերպման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ:

Վերլուծելով և ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները: Արձանագրելով, որ զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, գնդապետ Վալերի Քոչարյանը տեղ գտած որոշ բացթողումները շտկելու համար տվել է անհրաժեշտ հանձնարարականներ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930