Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը նեղացա՞ծ է

Մայիս 08,2017 18:30

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն, անվճար ուսանողական ավտոբուսներ էր աշխատեցնում նաեւ թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, պաշտոնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը: Նա, ի դեպ, այդ ընտրատարածքում հաղթած թեկնածուներից է: Ընտրություններից մի քանի օր անց, սակայն, բավական զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Մի օր առավոտյան, երբ ուսանողական ավտոբուսը տարածքի մի քանի գյուղերից ուսանողներին արդեն հավաքած շարժվելիս է եղել դեպի Երեւան, ճանապարհին այն կանգնեցրել են: Մեր տեղեկություններով՝ ավտոբուս է բարձրացել Սեյրան Սարոյանի մտերիմներից մեկը, ոմանք պնդում են, որ հենց Սեյրան Սարոյանը, եւ հարցրել` կա՞ն արդյոք ավտոբուսում Աղավնատուն գյուղից ուսանողներ: Երկու աղջիկ ասել են, որ իրենք են Աղավնատնից: Նրանց իջեցրել են ավտոբուսից` պատճառաբանելով, որ այդ գյուղի ուսանողները չեն կարող օգտվել Սեյրան Սարոյանի բարեգործությունից. թեկնածուն այդ գյուղում քիչ ձայներ է հավաքել` 129 ձայն: ՀՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ ձայներն այդ գյուղում ստացել է Նահապետ Գեւորգյանը` 200 ձայն: Բայց անհասկանալի է Աղավնատուն գյուղի նկատմամբ Սեյրան Սարոյանի նման վերաբերմունքը, քանի որ սա միակ գյուղը չէ, որտեղ թեկնածուն քիչ ձայներ է ստացել:

Սեյրան Սարոյանն ընդհանուր առմամբ ստացել է 21 982 ձայն եւ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից երկրորդն է: Առաջին տեղում Նահապետ Գեւորգյանն է:

«Առավոտը» մի քանի օր է՝ փորձում է այս տեղեկությունը ճշտել Սեյրան Սարոյանից: Վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

Ն. Գ.

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031