Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռանախագահների կողմից գործողությունների պետք չէ սպասել». Արա Պապյան

Հունիս 10,2017 17:29

«Քանի դեռ Ադրբեջանը մնում է իր կոշտ դիրքորոշմանը հավատարիմ, բանակցությունները չեն կարող բերել դրական լուծման: Այս այցի հիմնական խնդիրը միջանկյալ հարցերի լուծումն է՝ թույլ չտալ, որ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումը հանգեցնի ավելի լայն  ընդհարման»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւանյան այցին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նա առանձնացրեց համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն դիտարկումը, թե «հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականություն»:

«Հասցեական հայտարարություն կարող են անել, ինչպես արեցին, բայց դա Ադրբեջանին չի զսպել եւ չի զսպելու: Ադրբեջանի խնդիրը սողացող պատերազմի միջոցով հնարավորինս մեծ կորուստներ հասցնելն է: Իսկ եռանախագահների կողմից գործողությունների պետք չէ սպասել, քանի որ ԵԱՀԿ-ն միջնորդական առաքելություն է: Պատժիչ գործողություն կարող է անել միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ինչը եւս բացառվում է: ԵԱՀԿ-ն կարող է համադրել հայկական եւ ադրբեջանական կողմերի տեսակետները եւ ընդհանուր հայտարարի բերել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում հարցի լուծում: Նրան այս վիճակը ձեռնտու է»,-նկատեց Արա Պապյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930