Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալություն Գյումրիում հնչած կրակոցների գործով

Հունիս 10,2017 18:02

Ինչպես հայտնի է, նախորդ օրը Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել էին կրակոցներ։ Ծեծկռտուքին միջամտել էին այլ մարդիկ՝ բաժանելով այս երկուսին, թաղի բնակիչներն էլ ճանաչել էին, որ նրանից մեկը ԳԳՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանը, որը նույնպես աշխատել է գազի գրասենյակում՝ որպես տեղամասի պետ։

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. այսինքն՝ խուլիգանություն կատարելն ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Օրվա «հերոսները», սակայն, փախուստի մեջ էին։

Քիչ առաջ իրավապահներին է ներկայացել ԳԳՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սերգեյ Ամիրբեկյանի վարորդ՝ Ա․Պ-ն, որին և ձերբակալել են ՀՀ Քր․ օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործությունները կատարելու կասկածանքով։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ  Կարեն Գաբրիելյանից։ «Նրա հետ կատարվում է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ»,-փոխանցեց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Slavik says:

    Ամենաառաջինը պտի ձերբակալվի գազի պետ կոչեցյալ Սերգեյ Ամիրբեկյանը,որը և հրահրել է այդ կռիվը:Ինչպես է Գազպրոմը դրան թույլ տվել,որ մինչև հիմա ղեկավարի Շիրակի մասնաճյուղը?Ամբողջ քաղաքը գիտե,թե ըդիկ ինչ է իրենից ներկայացնում:

  2. Ընթերցող says:

    Հարգելի Առավոտ:Ձեզ են դիմում Շիրակ ԳԳՄ-ի մի խումբ աշխատակիցներ՝հույսով,որ Ձեր մարզային լրագրողը հետաքննություն կանցկացնի և մեզ բոլորիս համար կբացահայտի,թե ու՞մ է վարձակալությամբ Շիրակ ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը վարձակաուլթյամբ տվել հիմնարկի տրակտորը և էքսկավատորը,որը չի կարող հետ վերձնել վարձակալողից:Ամբողջ հիմնարկը տեղյակ է այդ պատմությունից,որը պատիվ չի բերում ԳազպրոմԱրմենիային:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930