Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թալիշեցի. «Տանս կողքը ռումբ պայթեց….խառնաշփոթի մեջ երեխաներիցս մեկը կորավ» (Տեսանյութ)

Հունիս 14,2017 17:06

Սարգիս Բուլդաղարյանն այն թալիշեցիներից է, որոնք նախորդ տարվա ապրիլին՝ ադրբեջանական կողմի հրետակոծությունից հետո, ստիպված լքել են հայրենի գյուղն ու հաստատվել Ալաշան առողջարանային գյուղում, որտեղ նաեւ դպրոց են հիմնել: Նա վեց երեխա ունի: Կրտսերն օրերս է ծնվել: Ալաշանում Սարգիսը հողակտոր է մշակում: Aravot.am-ի հետ զրույցում նա հիշում է ապրիլյան ռազմական գործողությունները. «Աստծո օրհնությամբ փրկվեցինք ռմբակոծության տակից… չգիտեինք՝ երեխեքին ո՞նց պատսպարել, մինչեւ լույսը բացվեց»:

Բուլդաղարյանը նշեց, որ Թալիշից փախուստի ճանապարհին՝ վախի ու խառնաշփոթի մեջ, երեխաներից մեկին մի պահ կորցրել է. «Տանս կողքը ռումբ պայթեց…Մութ էր, կինս գրկում էր մանկահասակ երեխաներիս…տղաներիցս մեկը ձայնեց՝ «պապա՜, ստեղ եմ», նոր գտա նրան»:

Սիրանույշ Օհանյանի որդին էլ շուտով բանակ է գնալու: Կինը չի ցանկանում հիշել ապրիլը՝ կորստի ցավն առավել քան խորն է: Փեսան Թալիշում նահատակված հերոս Հրաչ Գալստյանն է: Տիկին Սիրանույշը ցույց է տալիս արդեն մեկ տարեկան թոռնուհու լուսանկարները եւ արցունքները խեղդում են ձայնը…

«Երեխաները սարսափի մեջ էին այդ օրերին: Ամպի գոռոցից էլ վախենում են…»,-ասում է Սիրանույշ Օհանյանը, ապա շտապում հավելել. «Երբ խաղաղություն լինի, անպայման կվերադառնանք Թալիշ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930