Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը բնությունը թունավորելու ծրագիր է բերել. Հակոբ Սանասարյան. «Հրապարակ»

Հունիս 24,2017 11:42

«Կառավարությունը բացահայտորեն տանում է Հայաստանի բնության հիմնարար ավերման ու թունավորման ծրագիր»,- ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ներկայացնում ենք պարոն Սանասարյանի հետ հարցազրույցից հատված.

Սեւանի ջրառն օրենքով որոշել են զգալի չափով ավելացնել: Արդյոք լճի էկոհամակարգը չի՞ տուժի սրանից:

– Նրանք միշտ հայտարարել են, որ ուզում են Սեւանա լճի մակարդակը բարձրանա: Ռոբերտ Քոչարյանը հենց իշխանության գլուխ եկավ, կազմակերպեց այդ հարցը՝ որ Սեւանի մակարդակը չբարձրանա, բայց իրենք ժողովրդին ասեն՝ Սեւանը մեր կարեւորագույն ռազմավարական օբյեկտն է՝ որպես ջրային խոշոր պաշար: Դրա համար Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի չափաբաժինները փոխեցին, ջրամբարները լցնելուց, դատարկում էին, ձմռանն էլեկտրաէներգիա էին արտադրում, որ հետո ասեն՝ տեսեք, այսինչ, այսինչ ջրամբարները դատարկ են, որ Սեւանից ջուր վերցնեն:

Բայց Սեւանի մակարդակը բարձրացավ, չէ՞: Եվ վարչապետն էլ ասում է՝ մենք այնտեղ «լյուֆտ» ունենք, եկեք ոռոգումն ավելացնենք:

– Նայեք, թե ինչ են արել: Սանձել են Սեւանը, ասել են՝ դու արագ բարձրանալու իրավունք չունես: Էս պատրվակով են ջրառն ավելացնում, իրականում պետք է խստորեն հետեւեն Համաշխարհային բանկի ցուցումներին: Այսօրվա վարչապետը շարունակում է մյուս վարչապետերի գործելակերպը: Իրականում այնտեղ ոչ տնտեսական հաշվարկ կա, ոչ ջրի արդյունավետ օգտագործման խնդիր: Ո՞նց եղավ, որ ժամանակին ընդամենը 50-70 մլն․ խմ ջուր էին բաց թողնում, ու ոռոգմանը բավարարում էր, հիմա ի՞նչ եղավ: Սուտ են ասում: Տարիներ առաջ, երբ որ ձնհալը կար, հեղեղատներ էին լինում, նրանք Սեւանա լճից էլի ջուր էին բաց թողնում, այն ժամանակ, երբ Հրազդանը կար եւ դրա համակարգը: Նույնը շարունակվում է հիմա:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930