Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Պատգամավորը հորդորում է «ոչ հիգիենիկ արտաքինով» զբոսաշրջիկներին զսպաշապիկ հագցնել՝ մեր աղջիկների հաշվին չբավարարվելու համար (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 17:30 Share

«Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ, որոնց ներքին ցանկություններն ու հավակնությունները արդեն գիշերային ժամերին լուրջ կասկածների տեղիք են տալիս»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ըստ նրա, փոխանակ ազգի համար կարեւոր հարցեր քննարկեն ԱԺ-ում, առողջապահության նախարարությունը նախագիծ է բերել՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց մուտքը թույլ տալու մասին:

Պատգամավորը կառավարությանն առաջարկում ու հանձնարարում է, որ օրենքի նախագիծ բերեն, որով այդ «ոչ հիգիենիկ արտաքինով» զբոսաշրջիկներին կարողանան զսպաշապիկ հագցնել եւ իրենց հավակնությունները չբավարարել մեր երիտասարդ աղջիկների արժանապատվության եւ ցանկությունների հաշվին»:

Պատգամավորի առաջարկը հարուցեց դահլիճի սակավաթիվ պատգամավորների ծիծաղը:

Իսկ պատգամավորի մտահոգությունները կիսեց նաեւ ԱԺ փոխխոսնակ, նույն դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել