Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է оսկարակիր ռեժիսորի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով մարտահրավերի հաղթողը

Սեպտեմբեր 18,2017 11:42

Երեկ երեկոյան Human Rights Watch-ը և Creative Armenia-ն հայտնեցին ռեժիսոր Թերրի Ջորջի՝ աշխարհի կինոգործիչներին ուղղված 60-վայրկյանանոց ֆիլմերի մարտահրավերի հաղթողին։ Լոս Անջելեսում հատուկ շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ Ասիեր Ուրբիետայի և Անդոնի դե Կառլոսի «Pim Pam Pum» ֆիլմին է շնորհվել 5,000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակը։ 60 վայրկյանների ընթացքում այս ֆիլմը պատկերում է մարդու իրավունքների կարևորագույն խնդիրներից մեկը։

«Pim Pam Pum»-ը գեղեցիկ կերպով ներկայացված խորքային գործ է»,- ասվում է ժյուրիի հաղորդագրության մեջ։ – «Իսպանական կարճամետրաժ ֆիլմը պատմում է տղաների մասին՝ հայտնված արտակարգ իրավիճակի թակարդում»։

Ժյուրիի կազմի մեջ էին ժյուրիի նախագահ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը, Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսոր Ատոմ Էգոյանը, սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզան, սոցիալական ազդեցության կինոգործիչ Կառլա Կարապետյանը, UCLA-ի՝ սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն Փիթեր Բիսանզը և UCLA-ի՝ մարդու իրավունքների Promise ինստիտուտի տնօրենի օգնական Ջեսիքա Փիքը։

Երեկոյի ժամանակ հայտարարվեց նաև «Children of War» («Պատերազմի երեխաները») վերնագրով ֆիլմաշարի ապագա ծրագրերի մասին։ Ֆիլմաշարում «Pim Pam Pum»-ից բացի ընդգրկվել են նաև եզրափակիչ փուլ անցած Վահե Տերտերյանի «Human Rights» (Հայաստան) հուզիչ այլաբանությունը, Արամ Շահբազյանի՝ դեպի Սիրիա ճամփորդության մասին «Green and Black»-ը (Հայաստան) և Աննա Մարիա Մուրադյանի « Pomegranate Tree» (Կանադա) նրբագեղ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը։

«Այս չորս ֆիլմերը ուրույն ձևերով առերեսվում են մարդու իրավունքների՝ մեր ժամանակների կարևորագույն խնդիրներից մեկին՝ երեխաների իրավունքներին պատերազմի ժամանակ», – ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Թեև ֆիլմերը տարբեր երկրներից են ու տարբեր ժանրերի (անիմացիա, փաստագրական ու գեղարվեստական), դրանց միավորում է դեպի մարդկությունն ու արվեստն ուղղված նվիրվածությունը»։

Այս և գալիք ստեղծարար մարտահրավերներին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք www.creativearmenia.org/challenges և https://www.terrygeorgechallenge.com կայքէջերը։

 

Արփինե Հախինյան
Մեդիա և հաղորդակցության համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930