Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր ներկա էր «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը հունիսին գրավով ազատ էր արձակվել կալանքից: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:
Նա լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է:
Իսկ թե ինչու իրեն գրավով ազատ արձակեցին, իսկ Ղուկասյանին՝ դեռ ոչ, Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունների համար նպատակահարմար չէ Անդրիաս Ղուկասյանին ազատության մեջ տեսնելը:
«Կարծում եմ՝ «Հանրապետականը» չի գնա այդ քայլին եւ նրան չի ազատի գրավի դիմաց, քանի որ այս ամենը բացառապես քաղաքական որոշում է: Սա քաղաքական հետապնդում է այն մարդու հանդեպ, որն իր գործունեության ընթացքում բացահայտել է ՀՀԿ-ի ապօրինությունները»,-նշեց Դավիթ Հովհաննիսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իր գործը դեռ նախաքննության փուլում է. «Չեն կանչել, ոչինչ չեն ասում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































