Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Կրասնոդարում. հայազգի վարորդը մահացել է

Հոկտեմբեր 15,2017 20:07

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան:

Կրիմսկի ԿՇՀ, հասցե՝ 353380, Կրասնոդարի երկրամաս, քաղաք Կրիմսկ, Գորնայա 15 փողոց
Աշխատանքային հեռ.՝ 8-(86131) 4-50-00
Ընդունարան՝ 8-(86131) 4-33-23
Դիահերձարան՝ 8(86131)4-69-37:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031