Լրահոս
Օրվա լրահոսը

Զրոյից 99 տարեկանների համար նախատեսված գիրքը ներկայացվեց «Բյուրոկրատում»

Հոկտեմբեր 24,2017 23:03

Շել Սիլվերսթին բեսթսելլեր գրողի «Անձնվեր ծառը» գիրքը հոկտեմբերի 24-ին ներկայացվեց ընթերցողներին: «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը, դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը հանդիպման սկզբում ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ ընդգծելով, որ չնայած ամեն էջում երկու–երեք տող է և հիմնականում նկարազարդումներ են, այն տարածված է ամբողջ աշխարհում: Դրա համար էլ գրքում նշել են՝ զրոյից 99 տարեկան մարդկանց համար:

Թարգմանիչ Լիլիթ Բոյամյանի խոսքերով՝ նա գրքին ծանոթացել է 90-ականներին, երբ Ամերիկայում պատրաստվում էր տարրական դասարանի աշակերտներին դասավանդել: Աշակերտներն արդեն գիտեին՝ ամեն անգամ գիրքը կարդալիս ուսուցչուհին հուզվելու է:

«Գիրքն ունի մեկ պարզագույն միտք՝ կյանքը հարատև չի, ամեն ինչ անցողիկ է ,միայն սերն է անշահախնդիր»,- հուզմունքը զսպելով ասաց թարգմանչուհին:

Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց թարգմանչին՝ հայ մանկահասակ ընթերցողին այս գիրքը ներկայացնելու համար.«Կարծում եմ՝ ամեն մեկն իր համար պիտի պարզի թե ով է անձնվեր ծառը»:

Դեսպանը նշեց՝ իր զարմիկի համար ինքն այս գիրքը բազմիցս կարդացել է: «Հավատացնում եմ ՝ դուք միակ մարդը չեք, ով հուզվել է սա կարդալիս»,- դիմեց թարգմանչին Ռիչարդ Միլսը:

Գրքի մասին իր կարծիքը հայտնեց նաև Ներսես Հայրապետյանը:

«Ով այս գիրքը կարդա, սիրահարվելու է սրան: Այն և մեծերի համար է և փոքրերի: ՉՆայած գրքում սեր բառը երկու անգամ է գործածվել, ընթերցողի մոտ կարծիք է ձևավորվել, որ այն սիրո մասին է: Բայց այն իրականում նվիրման և երջանկության մասին է» ,-ընդգծեց Հայրապետյանը:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031