Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքաբորբը, երկարատեւ հազը բուժել մեղրի եւ հալվեի օգնությամբ

Հոկտեմբեր 30,2017 12:30

Հազը շնչառական օրգանների հաճախակի եւ հիմնական ախտանշաններից է, որը ըստ բնույթի լինում է թաց եւ չոր: Թացի ժամանակ լինում է խորխարտադրություն (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլյոզի դեպքերում) իսկ չորի ժամանակ՝ առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման եւ բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում):

Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար նախ պետք է դիմել բժշկի: Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղամիջոցներ: Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա, իսկ չոր հազը փափկացնում եւ պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով:

Բնաբուժության մեջ թոքաբորբը, երկարատեւ հազն ու բրոնխիտը բուժելու համար որպես դեղամիջոց օգտագործվում է հալվեն: Վերցնել 300 գրամ մեղր, կես բաժակ ջուր եւ հալվեի մանր կտրատած տերեւները մարմանդ կրակի վրա 2 ժամ եփելուց հետո սառեցնել, խառնել ու պահել սառը տեղում: Ընդունել օրը 3 անգամ` ճաշի գդալով: Այս դեղամիջոցն ընդունելի է նաեւ երեխաների համար:

Քրոնիկական բրոնխիտը բուժելու համար կես շիշ գինու մեջ լցնել հալվեի 4 մեծ տերեւ եւ 4 օր թրմելուց հետո ընդունել օրը 3 անգամ, աղանդերային գդալով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031