Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական միջոցառում «Մուրացան»-ում բուժում ստացող փոքրիկների համար

Դեկտեմբեր 26,2017 23:50

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր տոնական մթնոլորտ էր: Մշակութային, հասարակական ճանաչված գործիչները, ինչպես նաև պարզապես նախաձեռնությանն արձագանքած մարդիկ ու կազմակերպություններ միացան փոքրիկների օրը տոն դարձնելու ԵՊԲՀ նախաձեռնությանը: Միջոցառմանը ներկա էին հեքիաթի հերոսներ, ինչպես նաև Ամանորի ամենասպասված կերպարները՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, երգիչ-երգահան, հումորիստ, Արամ MP3 փաստեցին, որ երեխաներին ժպիտ պարգևելն ամենակարևորն է:

Երեխաների ուրախությամբ  ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը, սկսած տնօրենից ավարտված սանիտարներով:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց,  ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտան ազատ ժամանակ և այցելեցին համալսարանական հիվանդանոց, երեխաներին փոխանցեցին իրենց դրական էներգիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031