Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժորը ամանորի հաղորդումների մասին. «Զուռնա-դհոլը հոգնեցնում է»

Հունվար 04,2018 11:55

Ճանաչված դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե Անանորյա որ թողարկումն էր ամենահաջողվածը, ասաց, որ առանձնապես չի նայում հայկական հեռուստաալիքները, իսկ ընդհանրապես առանձնացրեց «Շողակաթի», «Արարատի» հաղորդումները: «Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ որոշ լավ բաներ ցույց են տալիս»,-ասաց դիրիժորը:

Իսկ ի՞նչ կուզենար, որ Ամանորին եւ Ծննդյան տոներին տեսնել ու լսել հեռուստաալիքներով:

«Կուզենայի այս օրերին ավելի շատ հնչեին Շտրաուսի վալսերը, Բախի Ծննդյան եւ Նոր տարվա կանտատներից հատվածներ, որոնք նաեւ կրթող նշանակություն կունենային: Անընդհատ զուռնա-դհոլը, ազգային ֆոլկլորի բարձր դոզան հոգնեցնում են: Ցանկալի կլիներ, որ մեր ժողովրդականի եւ ազգայինի կողքին հավասարապես հնչեին Բախի ստեղծագործությունները, ինչպես նշեցի, լեցուն գեղեցիկ երաժշտություն կա՝ վալսեր, պոլկաներ…Շատ կուզենայի, որ մերը եւ եվրոպականը հավասար մակարդակով մատուցվեին տոնական օրերին»,- ցանկություն հայտնեց Զավեն Վարդանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հարգելի ընթերցող,

    Շատ գեղեցիկ գաղափար է, բայց արդյոք հարցրել էք թե ինջու չի կատարվում այն:

    Վստահ եմ որ կա լուրջ բացատրություն:

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

  2. Հարգարժան Զավեն Վարդանյանի կարծիքին առարկելիք ոչինչ չունեմ,բայց, մի հարց՝ Նոր Տարում Եւրոպայում, Բախի«մախի» հետ հայկական «դհոլ զուռնան» հնչեցնու՞մ են,թե ոչ:ԹԵ՞ հարեւանի հարսը սիրուն ա,ԹԵ՞ դա առաջնակարգ Եւրոպա է,մենք էլ ետամնաց,ձեռից ոտից,հալից ու մալից ընկած Հայաստան:

  3. Դեռևս, 1982 թվից գոյություն ունի հայկական ,,Մագնիֆիկատ,,, որը հենց այս օրերի համար է … Ինչու՞, միայն, եվրոպականն եք հիշում …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031