Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի փետրվարի 21-ին

Փետրվար 02,2018 11:49 Share

2018 թ. փետրվարի 1-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը քննեց ցուցարար Արմեն Միքայելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը: Վերջիններս վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի որոշման դեմ, որով դատարանը բավարարեց ցուցարարի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և որոշեց նրան վարչական պատասխանատվության ենթարկել 100.000 ՀՀ դրամի չափով:

Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության

Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ա. Առաքելյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը: Դրանով ցուցարարն ու նրա ներկայացուցիչը դիրքորոշում են հայտնել այն մասին, որ ՀՀ Վարչական դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտումներ. առանց բավարար հիմքերի ցուցարարին վարչական պատասխանատվության է ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ և 15-րդ կետով նախատեսված զանցանքների կատարման համար: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանը առարկեց բողոքի դեմ և այն համարեց անհիմն: Դատարանը որոշումը կհրապարակի 2018 թ. փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728