«Ինչ վերաբերում է ՄԻԵԴ վճռին՝ հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանք չի գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Եթե մեզ հետ եք համեմատում՝ այս ընթացքում՝ 2008-ի մարտի 1-ից մինչև այսօր հայրս եղել է նախագահ 40 օր, դուք եղել եք իշխանություն 8 տարի»,-մարտի 1-ի հետ կապված իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին ՔՊ-ական պատգամավորների կողմից հնչող մեղադրանքներին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով մարտի 1-ի զոհերի հետ կապված ՔՊ-ականների հայտարարություններին՝ Լևոն Քոչարյանը հորդորեց՝ զոհերի հետ կապված մի արեք այդ համեմատությունը ձեր իշխանության ու այն ժամանակվա․ «Այստեղ ոչ մի ձևով շահեկան դիրքում լինել չեք կարող։ Այս իշխանության ժամանակ եղել են հազարավոր զոհեր, հետո Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այդ զոհերը կարող էին չլինել և արդյունքը կարող էր նույնը լինել։ Մարտական զոհերի թիվը իմ հոր նախագահության 10 տարվա կտրվածքով եղել է 92։ Մինչև 2020-ի հուլիսյան դեպքերն էլ էին ասում՝ արդեն երկու տարի է՝ չեն կրակում։ Տա Աստված, երբեք չկրակեն, բայց խնդրեմ՝ մի խեղաթյուրեք»։
Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին՝ որոշ մանրամասներ ներկայացրեց․ «Վիլիսում նստած ոստիկանը ծեծվել էր ցուցարարների կողմից, խլել էին տաբելային զենքը»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































