Թուրքիայում 10 տարի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող և Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «FETÖ» կազմակերպության անդամ համարվող նախկին զինվորական Բուրքայ Քարաթեփեն տեղափոխվել է Մուղլայի դատարան։
Նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Մարմարիս քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացված մահափորձին մասնակցելու մեջ։ Քարաթեփեն ձերբակալվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին Աֆյոնքարահիսարում՝ Մուղլայի, Էսքիշեհիրի և Աֆյոնքարահիսարի ոստիկանական վարչությունների համատեղ գործողության արդյունքում։
Թուրքիայի «Ոտիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում» (TEM) հարցաքննությունից հետո նա խիստ անվտանգության պայմաններում ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ Մարմարիսում քաղաքում Էրդողանի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել էր երկու ոստիկան։ Մահափորձի գործով արդեն դատապարտվել է ավելի քան 40 անձ, որոնցից շատերը ստացել են ցմահ ազատազրկմամբ խստացված պատիժներ։ Քարաթեփեն խմբի այն անդամներից էր, ում հաջողվել էր երկար ժամանակ թաքնվել։
Կարդացեք նաև
Աղբյուր՝ Ermenihaber.am/Rudaw


















































