Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ասլանյան, ոնց որ «քցվում ենք»․ Դավիթ Ղազինյանը՝ Մամիկոն Ասլանյանին

Օգոստոս 05,2026 18:35 Share

«Պարոն Ասլանյան, ոնց որ «քցվում ենք», որովհետև երբ իշխանական պատգամավորը գալիս, մեզ համար շատ հարազատ կազմակերպչի անունը հնչեցնում է, վիրավորական արտահայտություններ անում, շատ դժվար է չարձագանքելը։ Այնտեղից ասում եմ՝ ապացույց կա՞, ասում է՝ ես քաղաքական գնահատական եմ տալիս»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ դիմելով Մամիկոն Ասլանյանին, որն իր ելույթում ասում էր՝ Ռուբեն Ռուբինյանը բարեկրթությունից որ խոսում է, «չենք հասկանում՝ որտեղ են մեզ «գցում»։

Խոսելիս պատգամավորի ձեռքը կպավ բարձրախոսին, վրայի բարձիկը թռավ, ինքն էլ կատակով նշեց․ «Տակը ժուչոկ էր»։

Այնուհետև ասաց՝ անընդունելի է, որ վիրավորում են և հետո նշում՝ քաղաքական գնահատական էր․ «Նախկինում կառավարությունում աշխատած պատգամավորները շատ վիրավորական արտահայտություններ են անում՝ «Լուբյանկա» և այլն։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների անունը չգիտեմ՝ ոնց է կոչվում․ շատ մեծ է գայթակղությունս, որ ձեզ այդ ձևով պատասխանեմ, բայց չեմ անի մի պարզ պատճառով, որովհետև ինձ համար մեռնելիք է, որ ինձ մեղադրեն դրանում, այդ թվում՝ «Լուբյանկան»։ Խնդրում եմ քաղաքական գնահատական տերմինը մի օգտագործեք՝ որպես՝ ինչ ուզել-ասելու սկզբնաղբյուր»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31