Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. Չենք աջակցում խմբերին, հատկապես «Սասնա Ծռերին», որոնք փորձում են անօրինական ճանապարհով Հայաստանում տապալել ընտրված իշխանություններին. Aysor.am

Մարտ 28,2018 12:56

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»:

Մեկնաբանության և պարզաբանում ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Դեսպանի պատասխանը Aysor.am-ին ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար:

Անցած տարի «Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում: Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    որ այսպէս խօսում է, ուրեմն այդպէ՞ս է… երբեւիցէ լսե՞լ էք որ որեւէ երկրի պետութիւն յայտնէ թէ այո, քաջալերում է կամ զօրակցում է մի այլ երկրում զինեալ, բիրտ եւ արիւնահեղ միջոցներով կառավարութեան յեղաշրջման փորձերուն… մի բան յստակ է սակայն, գոնէ այս պահին, ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները մի քիչ հասկացան որ այդ ուղիով տեղ չեն հասնելու, Հայաստանի պարագային… եւ հետեւաբար չեն ուզեր ի զուր տեղ փողեր ծախսել այդ ուղղութեամբ…

  2. Հ.Շ. says:

    իրենց մթին «operative»-ները, ի սկզբանէ, լաւապէս տեղեկացուած են որ, եթէ ձախողին, մնալու են իրենք իրենց, անպաշտպան… զիրենք ուղարկողին կողմէ՝ ուրացման եւ դատապարտման առարկայ… այդ ուղղութեամբ ձերբակալուած գործակալին կողմէ իր գործատիրոջ դէմ բողոքն ու գանգատները անգամ ձեւակերպութիւն են, «խաղին», covert գործողութեան մաս կը կազմեն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031