Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս սահմանապահները պատռել են հայաստանցու անձնագիրը. «Ա1+»

Ապրիլ 02,2018 14:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Դեբեդցի Սեյրան Պապինյանը մարտի 1-ին այդպես էլ Յակուտսկ չի հասել։ «Սիբիրյան ավիաուղիներով» թռչող  հայաստանցուն Նովոսիբիրսկից հետ են ուղարկել Երեւան, ընդ որում՝ հինգ օր անց, քանի որ ավելի վաղ թռիչք չի եղել։

ՀՀ քաղաքացուն, որը Նովոսիբիրսկի օդանավակայանում եղել է որպես տարանցիկ ուղեւոր,  ռուս սահմանապահներն ասել են, որ խնդիրը անձնագրի մաշվածությունն է ։

«Զվարթնոց» օդանավակայանում են միայն նրան  անձնագիրը վերադարձրել , այն էլ՝ պատռված։ Ստիպված դիմել է նոր անձնագիր ստանալու համար։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ Տաթեւիկ Բեջանյանը հիշեցնում է, որ որեւէ մեկն իրավունք չուներ պատռելու ՀՀ քաղաքացու անձնագիրը։

Կազմակերպության ներկայացուցիչները դեբեդցիներին բացատրում էին նրանց իրավունքները Ռուսաստանի դաշնությունում, որտեղ եւ հիմնականում մեկնում են աշխատանքային միգրանտները։ Մի քանի ամիս է  «Հայկական Կարիտասը» համագործակցում է  ՌԴ-ում գործող «Թոնգ Ջահոնի» միջազգային կազմակերպության հետ։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: