Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության վիճակով. «Ազատություն»

Ապրիլ 06,2018 21:21

Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը․- «Իշխանությունները պետք է նաև ամբողջական և անաչառ հետաքննությունն անցկացնեն՝ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով և վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը»:

Կազմակերպության հայտարարությունում շեշտվում է․- «Մինչ առաջին անգամ խորհրդարանի կողմից ընտրված Արմեն Սարգսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին ստանձնել նախագահի պաշտոնը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի «դադարեցնել մամուլի ազատության անկումը»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30