Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի Մայր տաճարը կվերականգնվի

Ապրիլ 18,2018 20:11

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին:

«Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թանգարանների վարչության և Համաշխարհային հուշարձանների ֆոնդի միջև: Այդ արձանագրության շրջանակներում Մայր տաճարի վերականգնման թեմայով ժողով են գումարել հուշարձանների վարչության, Էրզրումի երկրաբանության և հուշարձանների վարչության և մշակութային ժառանգության պահպանման վարչության մասնագետները: Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո շինարարության համար հայտարարված մրցույթը շահած ընկերությունը սկսել է աշխատանքները»,- ասել է Կարսի թանգարանի տնօրենը:

Ալփը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները ընդգրկելու են նաև եկեղեցու շուրջ վերջին տարիներին արված պեղումների արդյունքում բացված կից շինությունների մնացորդները: Թուրք պաշտոնյայի խոսքով այս տարվա ամառային սեզոնի ընթացքում նախատեսվում է զգալի աշխատանք կատարել:

Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:

Աղբյուր`    Haberturk.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30