Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթունավտանգ իրավիճակ ՇՊՀ-ում. ցուցարարները պահանջում են ՀՀԿ-ական ռեկտորի հրաժարականը (Ֆոտոշարք և տեսանյութ)

Մայիս 05,2018 13:27 Share

Շիրակի պետական համալսարանի ներկա ու նախկին մի խումբ ուսանողներ, ինչպես նաեւ ԵՊՀ-ից որոշ ուսանողներ` բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի գլխավորությամբ պահանջում են ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականը:

Մի պահ մեծ իրարանցում սկսվեց բուհի դիմաց, գրեթե անկառավարելի իրավիճակ: Բուհում աշխատող որոշ դասախոսներ իջան ներքեւ ու սկսեցին քննադատել նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին, որոնք, ըստ նրանց, անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ռեկտորի հասցեին:

Անձնական վիրավորանքներ հնչեցին. մեկը մյուսին սկսեց դաժանորեն քննադատել: Ցուցարարների հետ հանդիպման եկավ ռեկտորը, որն ասաց, թե շարժումը չպետք է միջոց դառնա անձնական հաշիվներ պարզելու: Գագիկ Համբարյանը բացականչում էր` Սահակ կաշառակեր, իսկ ցուցարարները պահանջում էին նրա անհապաղ հրաժարականը: Ցուցարարները հայտարարեցին, որ մինչեւ ժամը 14.00-ն կսպասեն հրաժարականի մասին պատասխանին: Քիչ առաջ ցուցարարներին միացավ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որն ասաց` ամեն մեկը ինքը պետք է պայքարի իր կառույցը «կոնցլագերից» ազատագրելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031