Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 3000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Մայիս 05,2018 13:29 Share

Անցնող 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը:

Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: Առաջնային գծում հաստատված օպերատիվ իրադրությունը գնահատելու նպատակով մայիսի 3-ին կայացել է ԵԱՀԿ առաքելության դիտարկումը, որն անցել է առանց խախտումների և հաստատված ժամանակացույցի համաձայն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031