Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես մի քաղաքացի անակնկալ արեց ապրիլյան պատերազմի մասնակիցների, վիրավոր տղերքի համար (Ֆոտոշարք)

Մայիս 06,2018 23:42

Մեր քաղաքացիներից մեկը՝ Անի Ամիրջանյանը, որոշել է հետաքրքիր անակնկալ անել ապրիլյան պատերազմի մասնակից տղաներին: Մայիսյան հաղթանակների առթիվ նա որոշել է շնորհավորել մեր հերոսներին ու շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ իրենք են արել՝ կյանքի գնով պաշտպանելով մեր հողը:

Դրա համար նա դիմել է իր ընկերներին, ծանոթներին ու Աբովյան քաղաքի ռեստորանատերերից մեկի՝ Արթուր Անդրեասյանի օգնությամբ՝ նրա ռեստորանում մայիսի 5-ին այսպես ասած ժամադրել ապրիլյան պատերազմի 18 մասնակիցների: Նա հրավիրել է «X factor» նախագծի երգչուհի, դերասանուհի Զոյա Բարաղամյանին, որը տղաներին երգեր է նվիրել, հուզել բոլորին: Իսկ ապրիլյանի վիրավոր տղաներին ավելի մեծ անակնկալ էր սպասվում: Երբ օրն արդեն մթնել է եւ տղաներն ուզել են տուն վերադառնալ՝ նրանց տուն տանելու փոխարեն տարել են Ծաղկաձորի հանգստյան տուն՝ մի քանի օրով հանգստանալու:

Անին մանրակրկիտ մտածել է քառօրյայի մեր հերոսներին ուրախացնելու ամեն մանրուք, նրանց նկարներով տորթ է պատվիրել՝ փորձելով մատուցել նրանց արժանին:

«Տղաները ոգեւորվել էին, պատմում էին հետաքրքիր դրվագներ՝ պատերազմի դաշտից: Մինչեւ այսօր չեմ մոռանում նրանց ժպիտներն ու տրամադրությունը, որն ամեն ինչ արժեր: Երբ ռեստորանում էին, նրանց երգեր էին նվիրվում, անգամ կողքի սեղաններից գալիս, կենացներ էին ասում ու գնում՝ կիսելով մեր հերոս եղբայրների ուրախությունը», – պատմեց Անի Ամիրջանյանը: Նա ասաց. «Ուզում եմ իմ այս քայլով պարզապես ասել, որ շատ սիրում, հարգում եւ գնահատում ենք իրենց, գլուխ ենք խոնարհում իրենց առաջ»:

Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, քառօրյայում վիրավորված Հայկ Թորոսյանը, Եփրեմ Մարգարյանը, Ալբերտ Դալլաքյանը, Հովհաննես Պողոսյանը, Դանիել Դավթյանը, Ավետ Սուքիասյանն այժմ Ծաղկաձորում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031