Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած պատանդառության գործով դատարանը հարցաքննեց տուժողին

Մայիս 15,2018 22:50

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանուշակ մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին 3-ամյա երեխայի պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի գործով դատաքննության ժամանակ հարցաքննեց մի անչափահաս վկայի:

Նա, ըստ Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանի, կրկնել է իր նախաքննական ցուցմունքը. «Պատմեց, որ եկել, տեսել է՝ իրարանցում է, քաշքշուկ, գնացել եղբորը պատմել, հարցաքննվեց նաեւ տուժողը, պատմեց, թե ոնց են բաժանվել, նախկին ամուսինն ինչպես է եկել մանկապարտեզ, դեպքի մանրամասներն ու ինքը հայտնվել հիվանդանոցում»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի տասներկուսին:

Հիշեցնենք, որ Արգամ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում ապօրինի կերպով կրելով սառը զենք հանդիսացող գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակ` իր նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ անձնական խնդիրները պարզելու նպատակով գնացել է վերջինիս աշխատանքի վայր` Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք ու մտնելով կրտսեր առաջին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ` ցանկություն է հայտնել առանձնազրույց ունենալ Լիլիթ Հովհաննիսյանի հետ, երբ Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ, Արգամ Հովիկյանը բաճկոնի տակից հանել է իր մոտ պահվող դանակն ու բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ, սակայն Հովհաննիսյանը կառչել է մուտքի դռնից ներս տեղակայված սանդուղքի ճաղավանդակներին ու դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Հովհաննիսյանի ենթածնոտային, պարանոցի, կրծքավանդակի աջ շրջանին, աջ դաստակի շրջանների կտրած վերքերի և ձախ ուսահոդի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս`ենթածնոտային, պարանոցի, աջ դաստակի շրջանների կտրած վերքերի, 4-5-րդ մասերի վնասումով, կրծքավանդակի ծակած-կտրած վերքերի և ձախ ուսահոդի շրջանի քերծվածքների ձևով: Այդ պահին նրանց է մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը` «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանն ու փորձել է օգնություն ցույց տալ թոռանը:

Արգամ Հովիկյանն Ռոզա Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով փորձել է սպանել՝ դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ է քաշվել, որի արդյունքում հարվածն ամբողջ ուժգնությամբ տեղի չի ունեցել և մակերեսորեն վնասել է Ռ.Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը, իսկ երբ Լ.Հովհաննիսյանն ազատվել է Արգամ Հովիկյանից ու դիմել է փախուստի Արգամ Հովիկյանը ժամը 16:30-ի սահմաններում մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի սան, ակնհայտ անչափահաս 29-01-2015թ. ծնված Հմայակ Վահանի Համազասպյանին ու իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներին պահանջ ներկայացնելով հանդիպում կազմակերպել կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ, սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում Արգամ Հովիկյանը վնասազերծվել է:

Այսինքն` Արգամ Վարազդատի Հովիկյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 34-104 հոդ. 1-ին մասով, 218հոդ. 2-րդ մասի 3-4-րդ կետերով, 113հ. 1-ին մասով և 235հ.4-րդ մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Katya says:

    Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
    Ես` Կատյա Վարազդատի Հովիկյանս պահանջ եմ ներկայացնում Ձեզ և ձեր լրահոսին, այն մասին, որ դուք և ձեր լրատվամիջոցները ստույգ և իրավական ճշտություն չունեցող նյութեր եք հրապարակում: Ուստի տեղեկացնեմ Ձեզ, որ ես ինքս ձեր լրատվամիջոցին և մնացած ԶԼՄ-ներին, որոնք իբրև լուսաբանում են այս գործը որպես 4-րդ իշխանություն պահանջ եմ ներկայացրել, որպեսզի այցելություն ունենան Արմավիր քաղաք և պատահական ցանկացած անցորդի հարցում կատարեն այս ճչացող գործի վերաբերյալ, հարցում կատարեն 2 կողմերի թե բարոյական, թե ընտանեկան կարգավիճակների մասին, ըստ այդմ լուսաբանելու բավականին նյութ կունենաք…….և չափազանց շատ ԼԱՅՔ-եր կվաստակեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031